Մեր մասին

Կլինիկայի տնօրեն` Արթուր Իկիլիկյան

Մեր կլինիկան հագեցած է գերմանական ամենաժամանակակից ատամնաբուժական սարքավորումներով և ախտորոշման թվային տեխնոլոգիաներով, որը խոսում է որակի իրական չափանիշների մասին: Այսօր մեր կլինիկայում հիվանդները կարող են ստանալ ցանկացած տիպի ստոմատոլոգիական աջակցություն ամբողջ ծավալով` սկսած մանրամասն ախտորոշմամբ և պլանավորմամբ մինչև ատամների բուժմամբ առաջատար հիգիենտիստների, թերապևտների, օրթոպեդների, վիրաբույժների, օրթոդոնտիստների, իմպլանտոլոգների և ատամնատեխնիկների կողմից: 

Մեր ամենամեծ նվաճումը նվիրյալ բժիշկների թիմն է, որը պատրաստ է անդադար աշխատել մինչև ցանկալի արդյունքին հասնելը, այն է՝ անկաշկանդ ժպիտ և լիովին բավարարված այցելու: Մեր բժիշկները շարունակաբար մասնակցում են որակավորման տարբեր դասընթացների, բազմաթիվ միջազգային համագումարների և կոնֆերանսների: Դուք կարող եք ծանոթանալ մեր բժիշկների վկայականներին, դիպլոմներին և որակավորումներին՝ այցելելով մեր կլինիկա:

Մեկ այլ կարևոր գործոն է հաճախորդների հետ ընդհանուր լեզու գտնելու ունակությունը՝ թե՛ բառացիորեն, և թե՛ փոխաբերական իմաստներով: Մեր կլինիկայում մենք խոսում ենք 3 լեզուներով: Այսօր <<Երևան>>  ստոմատոլոգիական կլինիկան ծառայություններ է մատուցում օտարերկրյա դեսպանությունների և միջազգային տարբեր կազմակերպությունների աշխատակիցների համար: 

Սեր և նվիրվածություն մասնագիտությանը, զարգանալու անսահման ցանկություն, գեղագիտական և գործառնական արդյունքները առավելագույնի հասցնելու ձգտում, կոլեգաների հետ գիտելիքներով ու հմտություններով կիսվելու պատրաստակամություն, ահա այն ամենը, որը, թերևս, համառոտ բայց ճշմարտացիորեն բնութագրում է “Երևան” ստոմատոլոգիական կլնինիկան: 

Հերթագրվել անվճար խորհրդատվության

Պարզապես զանգեք այս պահին հետևալ հեռախոսահամարին.

011 47 07 70​

Կամ ` այցելեք կլինիա: Հասցե`

Մաշտոցի 40

Կամ ` գրեք ներքևում Ձեր տվյալները և մեր մասնագետները հմարավորինս շուտ կկապնվեն Ձեզ հետ.