Ստոմատոլոգիական տուրիզմը ՝ բժշկական զբոսաշրջության այն տեսակներից է, որի ընթացքում զբոսաշրջիկն ակնկալում է օտար երկրում կամ քաղաքում ստանալ նույնքան որակյալ բուժում, որքան իր բնակավայրում, ավելի մատչելի գնով`միառժամանակ համադրելով բուժումը հանգստի հետ։
Բուժման ընթացքում զբոսաշրջիկին հնարավորություն է տրվում նաև վայելել իր հանգիստը և հաճելի ժամանց կազմակերպել. օգտվել ընդունող երկրում գործող տուրփաթեթներից, այցելել տարատեսակ գեղատեսիլ վայրեր, տեսնել պատմամշակութային արժեքներ և այլն: Այս ամենը հաճախ բազմապատիկ ավելի մատչելի է ստացվում, քան պարզապես օգտվելը որևէ բժշկական ծառայությունից սեփական երկրում:
Մեր ստոմատոլոգիական կլինիկան հագեցած է աշխարհահռչակ գերմանական ստոմատոլոգիական սարքավորումներով և տեխնոլոգիաներով` թվային ռենտգեն ախտորոշման սարքավորմամբ: Ժամանակակից սարքավորումների կիրառումը ապահովում է պացինետների խնդրի ճշգրիտ ախտորոշման արդյունքը:
Մեր բժիշկները շարունակաբար մասնակցում են որակավորման տարբեր դասընթացների, բազմաթիվ միջազգային համագումարների և կոնֆերանսների: Դուք կարող եք ծանոթանալ մեր բժիշկների վկայականներին, դիպլոմներին և որակավորումներին՝ այցելելով մեր կլինիկա:
“Երևան” ստոմատոլոգիական կլնինիկան ծառայություններ է մատուցում օտարերկրյա դեսպանությունների և միջազգային տարբեր կազմակերպությունների աշխատակիցների համար: Հիմնադրման օրվանից ի վեր, մենք կազմակերպել ենք համաժողովներ, սեմինարներ և դասընթացներ տարբեր թեմաներով, որոնցում ընդգրկվել են նաև մեր արտասահմանյան գործընկերները:
Սեր և նվիրվածություն մասնագիտությանը, զարգանալու անսահման ցանկություն, գեղագիտական և գործառնական արդյունքները առավելագույնի հասցնելու ձգտում, կոլեգաների հետ գիտելիքներով ու հմտություններով կիսվելու պատրաստակամություն, ահա այն ամենը, որը, թերևս, համառոտ բայց ճշմարտացիորեն բնութագրում է “Երևան” ստոմատոլոգիական կլնինիկան: Այո, մենք այսպիսին ենք:
"Երևան" ստոմատոլոգիական կլնինիկան սիրով հրավիրում է Ձեզ՝ ուղևորվել Հայաստան, ուր բացի այն որ կվայելեք Ձեր հանգիստը, նաև կհեռանաք առողջ և փայլուն ժպիտով:
Հերթագրվել անվճար խորհրդատվության
Պարզապես զանգեք այս պահին հետևալ հեռախոսահամարին.